RINGO-ն դինամիկ զարգացող արագ սննդի ցանց է Հայաստանում, որի տասնյակ խանութներն ու սրճարանները ներկայացված են Երեւանում և ՀՀ մի շարք մարզերում: Ընկերության գործունեությունը միտված է մասշտաբայնացմանը, կայուն աճին և ուժեղ ազգային բրենդի կառուցմանը մատչելի հանրային սննդի սեգմենտում։
Մեր բիզնես մոդելը հիմնված է հաստատուն որակի, մրցակցային գնային քաղաքականության և պահանջարկ ունեցող արտադրատեսակների վրա: Մեր հիմնական եւ այցեքարտային արտադրանքը բազմազան տոպինգներով պոնչիկների մեծ տուփերն են, եփովի կրեմով պոնչիկները, դասական կարկանդակներն ու չեբուրեկները։
RINGO-ն գործում է mass market սեգմենտում՝ որակյալ եւ մատչելի արտադրանքը հասանելի դարձնելով բնակչության հնարավորինս լայն շերտերի համար՝ ընտանիքների, ուսանողների, գրասենյակային աշխատողների, ձեռնարկատերերի և կորպորատիվ հաճախորդների: Մենք ստեղծում ենք արտադրանք «բոլորի համար»՝ պահպանելով բալանսը արժեքի և որակի միջև։
Ընկերության ռազմավարությունն ուղղված է ցանցի ընդլայնմանը ֆրանշիզային մոդելի միջոցով։ Մենք ակտիվորեն մշակում ենք մեր գործընկերային ծրագիրը՝ Հայաստանում և արտերկրում ձեռնարկատերերին առաջարկելով արդյունավետ բիզնես համակարգ, ստանդարտացված գործընթացներ և մարքեթինգային աջակցություն: